Հայաստանում Իրանի
դեսպան Մեհդի Սոբհանին վստահ է, որ Իրանում կայացած նախագահական ընտրությունների
արդյունքները կնպաստեն Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունների հետագա
ամրապնդմանը։ Այս մասին նա լրագրողներին ասել է դիվանագիտական ներկայացուցչությունում քվեարկությունից հետո։ Դիվանագետը հայտարարել է, որ Իրանի քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերություններում սկզբունքային է։ Ցանկացածը, ով Իրանում կգա իշխանության,
կգործ այս սկզբունքային քաղաքականության շրջանակներում։ Հայաստանի նկատմամբ Իրանի
մոտեցումները բարձրաձայնել է Գերագույն առաջնորդը, այդ թվում՝ Հայաստանի վարչապետի
հետ հանդիպմանը։
«Մենք հարգում ենք տարածքային
ամբողջականությունը և դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած
փոփոխության ու ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության: Այդ քաղաքականությունը
երբեք չի փոխվի՝ անկախ Իրանում և Հայաստանում կառավարությունների
փոփոխությունից»,- հավելել է Սոբհանին։
Նա Հայաստանն անվանել է լավ և ազնիվ հարևան՝ նշելով, որ երկու
երկրների անվտանգությունն ու շահերը սերտորեն կապված են։ Սոբհանին նաև կարծում է,
որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետևում Իրանում ընտրական գործընթացին։